Ադրբեջանական այսօրվա կրակոցները այն դիրքերից են, որտեղ ադրբեջանցիները վերջերս ապօրինաբար տեղակայվել էին. Թաթոյան
Սա ադրբեջանական իշխանությունների հստակ քաղաքականությունն է. ապօրինաբար տեղակայվում են ՀՀ տարածքներում կամ հայկական քաղաքացիական բնակավայրերի հարեւանությամբ ու ճանապարհներին, իսկ հետո հանցանքեր գործում խաղաղ բնակիչների ու զինծառայողների նկատմամբ (կրակոցներ, գողություններ եւ այլն), մարդիկ չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը: