«Հային մարդակեր ու վայրի ցեղ համարող Հովիկ Աղազարյանի համար մի հատ Ֆրոյդ գտեք». Նաիրա Զոհրաբյան
Երբ ես, Նիկոլի բոլոր մարմնամասերը թուրքական չիլիով ուտողներին, Արցախը հանձնելու առիթով տոնական փարթի կազմակերպողներին, որ հրճվում էին, թե իրենց տան տղան էլ էդ «անտեր» Արցախի համար չի զոհվի, Հայաստանի տարածքների հեզաճկուն հանձնումը Ալիեւին ողջունողներին անվանեցի փայտի տաշեղ (жеխ Սուքիասյանի հոմանիշների բառարանով նշանակում է նաեւ փայտի տաշեղ), Նիկոլն իմ դեմ կազմակերպեց համաշխարհային այնպիսի ընդվզում, որի դեմ ավստորհունգարական արքայազն Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը լայթսի մեջ թիթիզություն էր։