Ներդրումների մասին՝ ոչինչ կամ ամեն ինչ
Դեռևս անցած տարվա վերջին՝ խոսելով ներդրումների մասին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե 2022թ. ունենալու ենք ներդրումների շատ բարձր հոսք դեպի Հայաստան։ Այն բանից հետո, երբ օրերս պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց ներդրումների տարեկան ցուցանիշները, էկոնոմիկայի նախարարը շտապեց հաստատել իր հայտարարությունը։