ԵԱ. Գոռ Սահակյանը պոկում վարժությունում հետ թողեց թուրք մրցակցին եւ նվաճեց փոքր ոսկե մեդալը
Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 67 կգ քաշային երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը: Արդեն ավարտվել է պոկում վարժությունը, որտեղ Գոռ Սահակյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ: Երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ վստահությամբ բարձրացրեց 140 կգ-ը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 145 կգ, երիտասարդ …
The post ԵԱ. Գոռ Սահակյանը պոկում վարժությունում հետ թողեց թուրք մրցակցին եւ նվաճեց փոքր ոսկե մեդալը appeared first on ԳԱԼԱ.
Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 67 կգ քաշային երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը:
Արդեն ավարտվել է պոկում վարժությունը, որտեղ Գոռ Սահակյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ:
Երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ վստահությամբ բարձրացրեց 140 կգ-ը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 145 կգ, երիտասարդ ծանրորդը երկրորդ մոտեցումն էլ շատ վստահ կատարեց եւ 4 կիլոգրամով շրջանցեց թուրք մրցակցին:
Երրորդ մոտեցմամբ Գոռ Սահակյանը փորձեց երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի նոր ռեկորդ սահմանել այս վարժությունում, բայց ձախողեց 147 կգ-ն: Պոկում վարժությունը նա ավարտեց 145 կգ-ով:
Ընդմիջում է:
The post ԵԱ. Գոռ Սահակյանը պոկում վարժությունում հետ թողեց թուրք մրցակցին եւ նվաճեց փոքր ոսկե մեդալը appeared first on ԳԱԼԱ.