17 դեպքով արձանագրվել են առանց հաշվարկային փաստաթղթերի` ավելի քան 5 մլն դրամի ապրանքի մատակարարումներ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի ապրիլի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 17 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,933,959 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: …