Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2023

«Բարձրաստիճան պաշտոնյային քրեական հետապնդումից պաշտպանելու փորձ է». Դանիել Իոաննիսյան

0
«Բարձրաստիճան պաշտոնյային քրեական հետապնդումից պաշտպանելու փորձ է». Դանիել Իոաննիսյան

Քննիչը հանցագործության հիմքեր չի տեսել, Քննչական կոմիտեի խոսնակն այսպես է մեկնաբանում կանադահայ Կարեն Մկտրչյանի դեմքին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ենթադրյալ թքելու դեպքով քրեական գործ չհարուցելու որոշումը։

«Բարձրաստիճան պաշտոնյային քրեական հետապնդումից պաշտպանելու փորձ է, եթե իրոք քաղաքացուն ձեռքերից բռնել, անշարժացրել են, և նրա դեմքին թքել են, ապա այդ գործողությունը կատարած անձինք, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա անվտանգության աշխատակիցները պետք է քրեական հետապնդման ենթարկվեն», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դաինել Իոաննիսյանը:

Սեփական նախաձեռնությամբ իրավապահները գործ չհարուցեցին, չնայած դաշնակցական Կարեն Մկրտչյանը պնդել էր՝ «դավաճան» անվանելու համար Ազգային ժողովի նախագահին թիկնապահները Կասկադում բռնել էին իր ձեռքերը, Ալեն Սիմոնյանն էլ թքել էր իր դեմքին։ Սիմոնյանը հերքել է միայն այն, որ թիկնապահները նրա ձեռքերը բռնել են:

Հանցագործության մասին հաղորդում տվել էր Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը», պահանջել երկու հոդվածով գործ հարուցել՝ խուլիգանության՝ ԱԺ-ի նախագահի, առերևույթ ապօրինի բերման ենթարկելու կամ լիազորությունները չարաշահելու՝ խոսնակի անվտանգության աշխատակիցների ու ոստիկանների գործողությունները քննելու համար։

Իոաննիսյանն ասաց՝ Քննչական կոմիտեի որոշումը դեռ չեն ստացել, կստանան ու ամենայն հավանականությամբ, կբողոքարկեն, քանի որ քննիչն իրավունք չուներ քրեական վարույթ չնախաձեռնել, դրա շրջանակներում նոր պետք է պարզեր հանցագործություն եղել է, թե՝ ոչ։

«Խուլիգանության դիսպոզիցիայի մաս է կազմում այժմ նաև անձին ստորացնելու միջոցով բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբեմունքը: Հիմա, ներողություն, անձին ձեռքերից բռնելը և նրա դեմքին թքելը ստորացնել չի՞, մեր գնահատմամբ՝ ստորացնել է: Եթե քրեական վարույթի սահմաններում գար էն եզրակացության, որ օրինակ՝ արարքը տեղի չի ունեցել, այո, վարույթը պետք է կարճեր, բայց վարույթ չնախաձեռնելու իրավունք քննիչը չուներ», - նշեց Դանիել Իոաննիսյանը:

Կարեն Մկրտչյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը փոխանցեց՝ իր վստահորդին անգամ չեն կանչել Քննչական կոմիտե, իսկ բերման ենթարկելու օրը բացատրություն չէին վերցրել։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանն ասում է՝ իշխանությունը նույնիսկ չի փորձում ձևացնել, թե խտրական արդարադատություն չի իրականացվում։ Ընդդիմադիրների նկատմամբ գործերի հարուցումն ու իշխանականների գործողությունները անգամ քննության առարկա չդարձելը նշանակում է, որ իշխանությանն ամեն ինչ կարելի է, եզրակացնում է պատգամավորը։

«Սելեկտի՞վ է ձեր արդարադատությունը, քաղաքական հետապնդումներ կան, գոնե ձեռքի հետ այնպիսի մեկին օրինակ բերեք, որ կարողանաք մտցնել, կներեք, Հայաստանի քաղաքացիների աչքը, ասեք՝ ո՞նց, նայեք, Ալենը թքեց, պատասխանատվության ենթարկվեց», - ասաց Մկրտչյանը:

Թքել չի կարելի, ու Ալեն Սիմոնյանը արդեն ներողություն է խնդրել, «Քաղաքացիական պայմանագրից» Հրաչյա Հակոբյանն այսքանով բավարարվեց։

«Չեմ կարծում, որ եթե կարելի լիներ, ապա Ալեն Սիմոնյանը ներողություն կխնդրեր, իսկ ինչ վերաբերվում է Քննչական կոմիտեի որոշմանը, ես քաղաքական գործիչ եմ և սխալ եմ համարում իմ կողմից որևէ մեկնաբանություն, կա կոնկրետ գործ և իրավապահ համակարգը զբաղվում է, թե ինչ որոշում է կայացնում, եկեք ես չմեկնաբանեմ», - ասաց Հակոբյանը:

Իշխանականներն, ընդհանրապես, շեշտում էին՝ հարցը իրավապահների տիրույթում էր, նրանք պետք է որոշեին գործ հարուցել, թե՝ ոչ։

«Օրենքի առաջ բոլորը հավասար են, միևնույն ժամանակ տվյալ պետական պաշտոնյան և Ազգային ժողովի նախագահը հատկապես ներկայացնում է պետական ինստիտուտ և պետական ինստիտուտների նկատմամբ նույնպես պետք է հարգանք դրսևորենք, նաև պետական պաշտոնյաները պետք է զսպված լինեն ավելի», - նշեց իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Իր մասնակցությամբ միջադեպից 4 օր անց Ազգային ժողովի նախագահը ներողություն խնդրեց Հայաստանի քաղաքացիներից։ Դեպքից ավելի քան երկու շաբաթ անց՝ իշխանություններն անարձագանք են թողել Սիմոնյանի վարքը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու մի շարք հասարակական կազմակերպությունների կոչը։

Սիմոնյանի արարքն «ազգային խայտառակություն» որակած առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն ընդհանրապես առաջարկել էր պաշտոնանկ անել ԱԺ նախագահին։ Երեկ նրա ղեկավարած ՀԱԿ-ը արդեն գործնական քայլերի անցավ, կոչ արեց՝ պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծել։

«Պատմության մեջ եղել են բազմաթիվ բռնակալներ, որոնք գնդակահարել, կախել, մորթել, նույնիսկ կերել են իրենց քաղաքական հակառակորդներին, բայց չի եղել մեկը, որ քաղաքի կենտրոնում հարյուրավոր մարդկանց աչքի առջև թքի մարդու դեմքին (այս առումով Ալեն Սիմոնյանի անունը արժանի է տեղ գտնելու Գինեսի գրքում)», - նշված է ՀԱԿ հայտարարությունում:

Իշխանականները այս ողջ ընթացքում վստահեցնում էին, որ չեն քննարկել ու չեն պատրաստվում քննարկել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։





Губернаторы России
Москва

Собянин рассказал о разделе сервиса RUSSPASS, который запустили к началу летнего сезона





Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о разделе сервиса RUSSPASS, который запустили к началу летнего сезона



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Аранжировка

Аранжировка Песен. Аранжировка Музыки. Создание Аранжировок.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Гонки на яхтах и практики лидеров рынка: предприниматели Татарстана станут участниками образовательной регаты в Москве

ЦСКА и МФТИ заключил соглашение о сотрудничестве

Две бронзы выиграли забайкалки на международных соревнованиях по киокусинкай «Moscow Cup 2024»


Ролан Гаррос

Фалей уступила в квалификации открытого чемпионата Франции по теннису



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Более 600 деревьев высадили в дендропарке Ногинска



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России