Չարագործներն ակտիվորեն օգտագործում են Telegram-ը ֆիշինգի համար
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2022-ի հոկտեմբերից մինչև 2023-ի մարտ հայտնաբերել են 2,5 միլիոն եզակի ֆիշինգային URL-հասցեներ, որոնք գեներացվել են ֆիշ-կիտերի՝ ֆիշինգային էջերի ստեղծման համար պատրաստի հավաքածուների միջոցով: Նման գործիքները ժողովրդականություն են վայելում դարքնետում, այդ իսկ պատճառով «Կասպերսկի» ընկերության փորձագետները որոշել են վերլուծել ֆիշերների Telegram-ալիքներից մի քանիսի բովանդակությունը՝ պարզելու համար, թե այսօր ինչ այլ ծառայություններ են մատուցվում ստվերային հարթակներում: