ԿԽՄԿ-ն այսօր այցելել է ՀՀ-ում վերջերս կալանավորված ադրբեջանցիներին
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են ՀՀ-ում վերջերս կալանավորված երկու ադրբեջանցի քաղաքացիներին: Այս մասին Tert.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ըստ նրա՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանի երկու քաղաքացիների հետ առանձին հանդիպումներ են ունեցել, վերջիններս կոմիտեի միջոցով «Կամիր խաչի» նամակներ են փոխանցել իրենց ընտանիքի անդամներին։