Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2023

Կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին կեղծ փաստաթղթերի գործով մեղադրանք է ներկայացվել Սևանի բժշկական կենտրոնի 5 բուժաշխատողի. ՔԿ

0

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատողների կողմից կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ քաղաքացիների պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր կազմելու և էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ մուտքագրելու դեպքեր: Նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական […]

The post Կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին կեղծ փաստաթղթերի գործով մեղադրանք է ներկայացվել Սևանի բժշկական կենտրոնի 5 բուժաշխատողի. ՔԿ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատողների կողմից կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ քաղաքացիների պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր կազմելու և էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ մուտքագրելու դեպքեր: Նախաքննությունն ավարտվել է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 2 ընտանեկան բժիշկներ, ընդգրկված լինելով կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստման գործընթացին, տեղյակ լինելով միայն Հայաստանի Հանրապետությունում 10 և ավել օր գտնվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին պատվաստել թույլատրելու մասին, 2021 թվականի հուլիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում  Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ-երկու օր գտնվող ԻԻՀ քաղաքացիների վերաբերյալ կազմել են նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու մասին բժշկական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ, որոնց հիման վրա նշված օտարերկրացիները պատվաստվել են: Այնուհետև, հիշյալ բժիշկները կազմել և հաստատել են ԻԻՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, մուտքագրել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ ներառելով պատվաստման օրերի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Բացի այդ, նույն բժշկական կենտրոնի իմունիզացիայի բուժքույրը, լինելով կորոնավիրուսային հիվանդության դեմ քաղաքացիներին պատվաստումներ կատարող պատասխանատու անձ, ԻԻՀ քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում, կազմել է նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր, այնուհետև, պատվաստված չլինելու պայմաններում կազմել և հաստատել է կորոնավիրուսային հիվանդության դեմ նրանց պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ դրանցում ներառելով նշված օտարերկրյա քաղաքացիների իբրև պատվաստված լինելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի մեկ այլ ընտանեկան բժիշկ, նույն կենտրոնի մաշկավեներաբանի խնդրանքով, վերջինիս ազգականի՝ հանրապետությունից բացակայելու պայմաններում, կազմել է նրան իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր: Վերջինիս փաստացի պատվաստված չլինելու պայմաններում բժիշկը կազմել և հաստատել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ՝ սերտիֆիկատներ, մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ դրանցում ներառելով գործընկերոջ ազգականի իբրև պատվաստված լինելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 4 բուժաշխատողի ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

The post Կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին կեղծ փաստաթղթերի գործով մեղադրանք է ներկայացվել Սևանի բժշկական կենտրոնի 5 բուժաշխատողի. ՔԿ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин сообщил о планах развития дорожного каркаса ТиНАО





Москва

Пот ручьём: когда стоит обращать внимание на повышенную потливость, рассказал доктор Кутушов


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: 240 семей переезжают в новый дом по реновации в Коптеве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Создание Портфолио Актера. Создание Фото Портфолио.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Медальный зачет МСИ: СФО удерживает лидерство, Якутия улучшила свои позиции

Дмитрий Добровольский получил премию «Спорт и Россия»

Чемпионат Центрального округа Росгвардии по легкоатлетическому кроссу завершился в Подмосковье


Уимблдон

Тернистый путь: Медведеву и Андреевой не повезло с жеребьёвкой на Уимблдоне, у Калинской и Рублёва сетки полегче



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России