Արսեն Խանջյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
0
Հայ սամբիստ Արսեն Խանջյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, տեղեկանում ենք ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։ Իսրայելի Հայֆա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկը հաղթել է Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներին, իսկ եզրափակչում՝ Վրաստանի ներկայացուցչին։ Լուսանկարը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից: