103news.com
World News in Armenian
Апрель
2023

Իսրայելն ու Ադրբեջանը «ընդհանուր դժվարությունների դեմ միասնական և հզոր ճակատ» են փնտրում. Էլի Քոհեն

0
Իսրայելն ու Ադրբեջանը «ընդհանուր դժվարությունների դեմ միասնական և հզոր ճակատ» են փնտրում․ ինչպես հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը, ինքը հենց այդ նպատակով է այցելել Բաքու։


Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցությունների գլխավոր թեմաները, Քոհենի հայտարարության համաձայն, ահաբեկչության դեմ պայքարն է, անվտանգության և տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը։ Սպառազինության առք ու վաճառքի տասնյակ գործարքներ կնքած երկրները զենքի ձեռքբերման շուրջ հնարավոր նոր պայմանավորվածությունների մասին չեն հաղորդում։


Բաքու կատարած երկօրյա այցի ընթացքում արտգործնախարար Էլի Քոհենին այսօր հյուրընկալել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ բարձր գնահատելով Թել Ավիվի հետ հարաբերությունները՝ նա շեշտել է, որ այդ կապերը հիմնված են բարեկամության, փոխադարձ վստահության, աջակցության վրա։ Իսրայելցի պաշտոնյան ի պատասխան կարևորելով իր երկրում Ադրբեջանի դեսպանատան բացումը վստահություն է հայտնել, որ այդ քայլը կնպաստի երկու բարեկամ պետությունների միջև ռազմավարական հարաբերությունների հաստատմանը։


Իսրայելի արտգործնախարարի Բաքու այցին նախորդել էր Ադրբեջանի դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովի այցը Թել Ավիվ, որտեղ Ադրբեջանն իր դեսպանատունն է բացել երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մոտ երեք տասնամյակ անց։ Այդ իրադարձությունը երկու երկրները պատմական քայլ են որակել ռազմավարական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։


Ադրբեջանն այդպիսով դարձավ միակ երկիրն աշխարհում, որն, ունենալով շիա մեծամասնություն, իր դիվանագիտական առաքելությունն ունի Իրանի վաղեմի հակառակորդ Իսրայելում։




«Ադրբեջան - Իսրայել համագործակցությունն այլևս ստվերում չէ»

2005-2009 թվականներին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենկը մեկնաբանելով հրեական պետության արտգործնախարարի այցը Բաքու, և երկու երկրների միջև կապերը խորացնելուն ուղղված քայլերը նկատում է, որ այժմ Ադրբեջան - Իսրայել համագործակցությունն այլևս ստվերում չէ, ինչպիսին եղել է տարիներ շարունակ։ Իսրայելցի դիվանագետի խոսքերով՝ նախկինում երկու երկրների միջև համագործակցության միայն այսբերգն էր տեսանելի, ասում է՝ հրապարակային քիչ բան էր երևում։


«Չգիտեմ արդյո՞ք գլոբալ տաքացմամբ է պայմանավորված, բայց այսբերգը հալվել է, և այդ հարաբերություններում շատ իրադարձություններ են տեղի ունենում, ինչի մասին արժե խոսել և տոնել։ Այս հարաբերություններում իսկապես հետաքրքիրն ու դրականն այն է, որ մենք Ադրբեջանի համար անում ենք այն, ինչը ոչ ոք չի կարող անել, և նույն բանն էլ նրանք՝ մեզ համար», - իսրայելական i24news հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Բաքվում աշխատած իսրայելցի դիվանագետը՝ առանց փակագծեր բացելու։


Թել Ավիվն ու Բաքուն արդեն մի քանի տասնամյակ է հաջողությամբ համագործակցում են ռազմական և էներգետիկ ոլորտներում։ Բաքուն մատակարարում է Իսրայելի նավթի պահանջարկի 30 տոկոսը։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները կազմում է 200 միլիոն դոլար, Իսրայել-Ադրբեջան տնտեսական կապերի խորացմամբ պայմանավորված մասնագետների կանխատեսումներով այդ թիվն այս տարի կարող է հասնել կես միլիարդ դոլարի։


Այսօր երկրների կառավարության ներկայացուցիչները մի շարք փաստաթղթեր են ստորագրել, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համագործակցության հուշագիր։ Իսրայելը միևնույն ժամանակ Ադրբեջանին զենք մատակարարող առաջատար երկրներից մեկն է։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2016-2020 թվականներին ադրբեջանական զինանոցի մատակարարումների 69 տոկոսը հենց Իսրայելից է ստացվել։


The Times of Israel պարբերականը, վկայակոչելով միջազգային զեկույցները, նշում է, որ Ադրբեջանն, ամենայն հավանականության, թույլ է տալիս Իսրայելին օգտագործել իր տարածքում տեղակայված բազաները Իրանի օդային տարածքում հետախուզական թռիչքներ իրականացնելու նպատակով:


Այս մտահոգությունների մասին բարձրաձայնող պաշտոնական Թեհրանը դատապարտում է իր հարևան Ադրբեջանի և Իսրայելի միջև դիվանագիտական մերձեցումը՝ Բաքվին մեղադրելով Իրանի դեմ դավադրություններում ներքաշվելու մեջ։


Քոհենի Բաքու այցի նախօրեին Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Նասսեր Քանանին հայտարարել է՝ «Իսրայելը ոչ միայն Թեհրանի, այլև Բաքվի թշնամին է»։ Իրանցի դիվանագետը Բաքվի և Թեհրանի միջև ամիսներ շարունակվող լարվածության համար Իսրայելին է մեղադրել, պնդելով, որ այդ երկրին է բնորոշ «պառակտում և ապակայունություն ստեղծելը, վեճեր հրահրելը՝ մասնավորապես Իրան-Ադրբեջան հարաբերություններում»։






 




Губернаторы России
Москва

Собянин: Началось строительство нового тоннеля на Рублево-Архангельской линии метро





Москва

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Конкурс грантов для НКО побил рекорд по числу одобренных заявок



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

«Поджог завистников»: Волочкова о сгоревшем банном комплексе, в котором любила отдыхать




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Танцевальный день «Двигайся в такт» от спортивного клуба «Колибри» в ТРЦ «Нора»

Офицеры Управления Росгвардии по Ивановской области стали призерами Чемпионата Центрального округа

Чемпионат Центрального округа по летнему офицерскому троеборью завершился в Москве


WTA

Касаткина проиграла Хаддад-Майе в финале турнира WTA 500 в Сеуле



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России