ԱՄՆ-ը փորձարկել է Minuteman 3 հրթիռը
Չորեքշաբթի օրը ԱՄՆ զինված ուժերը Minuteman 3 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում են իրականացրել:
Հրթիռը պատահականության կարգով ընտրվել է Մոնտանայի զինանոցներից և տեղափոխվել Կալիֆորնիայի արձակման վայր:
Հրթիռը թռել է 4,2 հազար մղոն (6,76 հազար կիլոմետր) Խաղաղ օվկիանոսի վրայով: