Մեր զինվորները ոչ միայն պաշտպանել են հայրենիքի սահմանները և այդ սահմաններում ապրելու, արարելու մեր անօտարելի իրավունքը, այլև մեր այսօրվա օրը, խաղաղությունը. Արարատ Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Վայոց ձորի մարզից երկու հերոս՝ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրստեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը և ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Զաքարյանը, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար, հետմահու պարգևատրել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը հայրենիքի պետական …