ԱՄՆ-ի դպրոցներում արգելվել է տրանսգենդերների մասնակցությունը կանանց մրցումներին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հանրապետական ընդդիմության ուժերով ընդունել է օրինագիծ, որն արգելում է դպրոցներում տրանսգենդեր տղամարդկանց մասնակցել կանանց մրցումներին։
Նախաձեռնությունը, որի վրա նախագահ Ջո Բայդենն արդեն խոստացել է վետո դնել, հավանության է արժանացել 219 կոնգրեսականների ձայներով, դեմ են եղել 203-ը։
«Օրինագիծն այն անհատներին, որոնց կենսաբանական սեռը արական է եղել, արգելում է մասնակցել կանանց կամ աղջիկների համար նախատեսված դպրոցական մարզական ծրագրերին»,- ասվում է փաստաթղթի բացատրական գրառման մեջ։