103news.com
World News in Armenian
Апрель
2023

Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ԱԺ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար

0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի քննարկումների դահլիճում 2023թ․ մարտի 31-ին, ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների և ՀՀ կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ՝ ժամը 11։15-ի սահմաններում, նիստը նախագահող, ՀՀ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ մասնակիցներին ուղղված խոսքը որպես առիթ օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու ցանկությամբ, ներկաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։

«Մասնավորապես՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վ․ Վարդանյանին, քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Վ․ Վարդանյանին և հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:

ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տրվել է համաձայնություն:

Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար:

The post Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ԱԺ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин поздравил Валентину Матвиенко с переизбранием





Москва

Вечерний кинопоказ в ТРЦ «Нора»: фильм «Друг в океане»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Разработки резидентов кластера «Ломоносов» превосходят аналоги



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Игорь Бутман

Оркестр Игоря Бутмана отметит 25-летие туром по 25 городам России




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

Игорь Ларионов стал новым амбассадором Лошадиной силы

Кадеты Пермского президентского кадетского училища стали участниками первого этапа Всероссийской олимпиады школьников


Даниил Медведев

Даниил Медведев в составе сборной Европы стал обладателем Кубка Лэйвера



Новости Крыма на Sevpoisk.ru


Киев

Зеленский провалил презентацию "плана победы" в США: союзники Киева захотели поговорить с Путиным



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России