Եթե շարունակվի այս համակերպված հնազանդ քաղաքականությունը, հաջորդ զիջումը լինելու է Սյունիքի միջանցքը, մեր պետությունն ու պետականությունը․ «Ապրելու երկիր»
Ադրբեջանը շարունակում է իր ամբարտավան քաղաքականությունը՝ արհամարհելով միջազգային պայմանավորվածություններն ու իրավունքը՝ շարունակելով թքած ունենալ բոլոր տեսակի համամարդկային արժեքների վրա։ Այսօր էլ Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, ինչը 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է։ 120 000 արցախցու նկատմամբ այսօր իրականացվող սպիտակ եղեռնը պետք է արժանանա ամենախիստ արձագանքին, ու դրան հետևեն առարկայական …