Համազգային պայքարի և միասնականության հավաք. ջահերով երթը` լուսանկարներով
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց արդեն 24-րդ տարին անցկացվող ջահերով երթը` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին։ Մինչ մեկնարկը հրապարակում ելույթներ ունեցան ՀՅԴ ներկայացուցիչները` նշելով, որ վերջին տարիներին այս երթին մասնակցում են ոչ սովորական հույզերով և ապրումներով։