Հոլանդը նույն մտածելակերպն ունի, ինչ Կրիշտիանու Ռոնալդուն․ Բերնարդու Սիլվա
Գոլերի թիվը, անհավանական է. դա Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակն է։ Ասել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան իր խաղընկերոջ ու Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին, գրել է Goal.com-ը։
«Հուսով եմ՝ Էրլինգը կարող է շարունակել այդ ճանապարհը, քանի որ նրա գոլերը մեզ պետք են մինչև մրցաշրջանի վերջին խաղը: Նա հաստատ նույն մտածելակերպն ունի, ինչ Կրիշտիանուն՝ միշտ ցանկանալով լինել տուգանայինում, միշտ ցանկանալով դարպասը գրավել: Նրան չի հետաքրքրում, որ նա դիպչում է գնդակին մեկ կամ երկու անգամ, երբ դիպչում է, գոլ է խփում: Նա պարզապես իսկական հարձակվող է»,- ասել է պորտուգալացի կիսապաշտպանը։
Transfermarkt կայքը 170 մլն եվրո է գանահատում Հոլանդի տրանսֆերային արժեքը, որը 2-րդն աշխարհում։ Այս ցուցանիշը զիջում է միայն Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերային արժեքին՝ 180 մլն եվրո։ 2022-23 մրցաշրջանի անցակացրած 42 խաղում Հոլանդը խփոել 48 գոլ ու դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ։