Հյուսիսային Կորեային զսպելու համար Կորեական թերակղզում 40 տարվա մեջ առաջին անգամ միջուկային սուզանավ կտեղակայվի․ ԱՄՆ-ի և ՀԿ-ի նախագահները «երկաթապատ» համաձայնության են եկել
Նախագահ Ջո Բայդենը և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը չորեքշաբթի օրը Սպիտակ տանը հայտարարել են առանցքային նոր համաձայնագրի կնքման մասին, որը նպատակ ունի զսպել Հյուսիսային Կորեայի ագրեսիան, ներառյալ ԱՄՆ-ի նոր պարտավորությունը՝ միջուկային զենքով սուզանավ տեղակայել Հարավային Կորեայում առաջին անգամ 1980-ականների սկզբից ի վեր։ Այս մասին գրել է CNN-ը։
Սպիտակ տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսում Բայդենն այս համաձայնագիրն անվանել է «երկաթապատ» դաշինք երկու երկրների միջև։
«Դաշինքը ձևավորվել է պատերազմի և ծաղկել խաղաղության ժամանակ», - ասել է Բայդենը Սպիտակ տան Վարդերի այգուց: «Մեր փոխադարձ պաշտպանության պայմանագիրը երկաթյա է։ Եվ դա ներառում է զսպողությունն ընդլայնելու մեր հանձնառությունը։ Եվ դա ներառում է միջուկային սպառնալիքը, միջուկային զսպիչ ուժը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
«Դրանք հատկապես կարևոր են ԿԺԴՀ-ի աճող սպառնալիքների և ԱՄՆ-ի պատժամիջոցների բացահայտ խախտման պայմաններում», - հավելել է Բայդենը:
Մամուլի ասուլիսում նախագահ Բայդենը նաև հիշատակել է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև եռակողմ հարաբերությունները՝ բարձր գնահատելով նախագահ Յունի ջանքերը։