ԵԽԽՎ Հայաստանի և Ադրբեջանի մասով համազեկուցողները կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) և Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենն (Ֆինլանդիա) ու Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք վերահաստատում ենք 2022թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու մեր կոչը և հիշեցնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022թ. դեկտեմբերի …