Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2023

«Հայաստան» խմբակցությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել՝ քննելու Ալեն Սիմոնյանի ու նրա թիմակիցների վարքը

0
«Հայաստան» խմբակցությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել՝ քննելու Ալեն Սիմոնյանի ու նրա թիմակիցների վարքը

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել իշխանական պատգամավորների վարքը քննելու համար։

«Այս գումարման Ազգային ժողովում միջադեպերը շատ են ու իրավապահները դրանց ընթացք չեն տալիս», - դժգոհեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ - «Նախկին բոլոր դեպքերում, և ոչ միայն նախկին, այլև դրան հաջորդող բոլոր դեպքերում, երբ խոսքը գնում է իշխանական պատգամավորների վարքագծի մասին, ոչ մի նման դրսևորում մենք չենք տեսել իրավապահ մարմինների կողմից։ Էս ամենը պետք է քննության առարկա դառնա»։

Ըստ պատգամավորի, այս հարցով արտախորհրդարանական ուժերն են իրենց դիմել. - «Բավականին շատ և մեծաթիվ։ Թե' հասարակական կազմակերպություններ կան, թե' անհատ քաղաքացիներ, փաստաբաններ, որոնք առաջարկել են և ներկայացրել են այս կամ այն պատգամավորի վարքագծի մասով»։

Օրինակ, ուզում են քննել Ազգային ժողովի նախագահի հետ կապված վերջին միջադեպը, երբ քաղաքացին հայտարարել էր, թե Ալեն Սիմոնյանը թքել է իր դեմքին, երբ ինքը նրան փողոցում անվանել էր դավաճան: Ընդդիմությունը ուզում է օրակարգ բերել նաև անցած շաբաթվա միջադեպը, երբ Ազգային ժողովի նախագահը անվտանգության աշխատակիցներ հրավիրեց դահլիճ, ու հորդորեց բռնի ուժով դուրս տանել ընդդիմադիր պատգամավորներին, երբ Թագուհի Թովմասյանը ամբիոնից չէր հեռանում` ի նշան բողոքի:

Մարդու իրավունքերի պաշտպանության հանձնաժողովում օմբուդսմենի առաջադրման նիստում իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի պահվածաքն էլ պետք է քննել, ասաց Մինասյանը։ Նա բացահայտ վիրավորում ու սպառնում էր օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածուին։

Ինչպես նաև անցած տարվա ծեծկռտուքը ԱԺ նիստերի դահլիճում, տեսախցիկների առջև, երբ իշխանական Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածեց Վահե Հակոբյանին ու անպատիժ մնաց, ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Այդ միջադեպի պատճառը իրենց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նետած շիշն էր։ Դա չեն ուզում քննե՞լ։ Հակադարձեց Վահագն Ալեքսանյանը. - «Չգիտես ինչու մոռանում են, որ իրենց խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետը դրանից րոպեներ առաջ էր շշով հարվածել ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորին։ Այսինքն՝ միջադեպի բուն սկիզբը ուզում են մոռացության տալ, միջադեպի ընթացքը առանձին քննել»։

Մինասյանն էլ իր հերթին է իշխանութանը մեղադրում երկակի ստանդարտների համար։ Իրենց թիմակից Մհեր Սահակյանին ձերբակալեցին, անձեռնմխելիությունից զրկեցին իշխանական Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար։ Այսօր արդեն դատախազությունը գործն ուղարկել է դատարան, իսկ իշխանականների մասով լռություն է. - «Ես շատ կուզենայի, որ իշխանական պատգամավորների վարքագծերի վերաբերյալ էլ նման իրավական գործընթաց իրականացվեր, այլ ոչ թե երկակի ստանդարտներ կիրառվեր»։

«Ինձ վատ եմ զգում, որ նման դեպք ա տեղի ունեցել Ազգային ժողովում, շատ վատ եմ ինձ զգում, որ նյարդներս տեղի են տվել, որ, այո, տրվել եմ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի կողմից կազմակերպված սադրանքին։ Դա իմ մոտեցումն ա, դա մեր խմբակցության մոտեցումն ա։ Բայց իրանց դեպքում, երբ որ Մհեր Սահակյանը ինչ-որ առանց պատճառի հարվածել ա պատգամավորին ու փախել, իրանք դա ծափահարություններով են ողջունել։ Հիմա երկակի ստանդարտները մե՞ր մոտ են, թե՞ իրենց մոտ», - ասաց Ալեքսանյանը։

Քննիչ հանձնաժողովի ստեղծելու համար ընդդիմության պատգամավորների ձայները բավարար են, բայց կազմը հաստատելու համար անհրաժեշտ է խորհրդարանի որոշումը, որ մեծամասնությամբ պետք է ընդունվի։ Այսինքն՝ եթե իշխանությունը հավանություն չտա, այս նախաձեռնությունը կտապալվի։

Մինասյանի մեկնաբանմամբ, քննիչ հանձնաժողովը կարևոր է նաև այն առումով, որ պատգամավորի վարքականոնի պատասխանատու ինստիտուտ ձևավորվի խորհրդարանում։





Губернаторы России
Москва

Собянин: 10 тыс. человек получили медпомощь в обновленных приемных отделениях





Москва

ONYX отправляется в Большой тур по России


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об открытии нового перехода на вокзал Зеленоград-Крюково



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Башмет

В Красноярске завершился 4 фестиваль под руководством Юрия Башмета




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Москве задержали израильского футболиста, разыскиваемого Интерполом

Два проекта Первый Бит отмечены дипломами финалистов конкурса «BPM-проект года»

В новой Москве соревновались нештатные формирования


Елена Рыбакина

Елене Рыбакиной поставили неожиданный «диагноз»



Новости Крыма на Sevpoisk.ru


Выставка

Выставка-предупреждение «Пожарная безопасность», В рамках Федеральной информационной противопожарной кампании «Останови огонь».



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России