Հայաստան է գալու Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը
Ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է լինելու Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջով։