Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին, տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը եւ այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները: Այս մասին Հանրայինի հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքը ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին եւ այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն: Իհարկե, կարող են տարբեր …
The post Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին, տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն․ ԱԽ քարտուղար appeared first on ԳԱԼԱ.
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը եւ այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները: Այս մասին Հանրայինի հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքը ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին եւ այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն: Իհարկե, կարող են տարբեր մեղադրանքներ, հայտարաություններ լինեն, բայց իրականությունը սա է, եւ, բնականաբար, ՌԴ-ն պետք է գործի, որ 120 հազար հայեր, որոնք գտնվում են ԼՂ-ում էթնիկ զտման չենթարկվեն, որովհետեւ այս գործողությունների միակ նպատակը ԼՂ-ում էթնիկ զտում կատարելն է, դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում, որոշակի չափով նաեւ պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներկայացնելով ԼՂ-ում ապրող հայերին եւ ՌԴ-ն պետք է գործի»,-ասաց նա:
Նա հիշեցրել է, որ 2020 թվականին ռուս խաղաղապահներն Արցախի բնակիչներին անվտանգության երաշխիքներ են խոստացել։ Արցախի բնակիչները վերադարձել են՝ նույնպես ականջալուր լինելով այդ երաշխիքներին։ Բայց էթնիկ զտումների սպառնալիքը գնալով ավելի առարկայական է դառնում։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ եթե բանակցությունների միջոցով խնդիրը չի լուծվում, ՌԴ-ն պետք է քայլեր ձեռնարկի:
The post Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին, տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն․ ԱԽ քարտուղար appeared first on ԳԱԼԱ.