Առնվազն 19 երկիր ցանկություն է հայտնել անդամակցելու BRICS-ին
Մոտ 19 երկիր մտադրություն է հայտնել անդամակցելու BRICS խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն): Նրանց հայտերը կքննարկվեն խմբի արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) Քեյփթաուն քաղաքում: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։