Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2023

Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է իրականացվող նախագծերի ընթացքին

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Վարչապետի առաջին կանգառը եղել է Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ծանոթացել է Տավուշ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կատարված աշխատանքներին:  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,683,410 դրամ, որից 55,078,387 դրամը հատկացվել է պետբյուջեից: Կատարված աշխատանքների արդյունքում գյուղում ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարում:

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Բերդի տարածաշրջանի Քոլագիրի ճամբար տանող 2 կմ եկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմել է 281,000,000 դրամ: Միջոցները տրամադրվել են պետական բյուջեից:

Իսկ Բերդի Հ. Ադամյան-Գ. Նժդեհի փողոցում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են տուֆով և բազալտով սալարկման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 287 մլն դրամ է, այդ թվում՝ պետբյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 200 մլն 900 հազար  դրամ։

Բերդ համայնքում կառուցվել է նաև Չորաթանի մարզադաշտը և վերանորոգվել Մխիթարյան երիտասարդական կենտրոնը: Մարզադաշտը կառուցվել է չորաթանցի Սոս Մարտիրոսյանի միջոցներով, Մխիթարյան երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է կանադահայ Յալքեզյան հինադրամի՝ 80% և Հայաստանի Մխիթարյան կենտրոնի՝ 20% միջոցներով: Կառավարության ղեկավարը եղել է նորակառույց մարզադաշտում, երիտասարդական կենտրոնում: Այստեղ երեխաների համար կազմակերպվում են նկարչության, արվեստի տարբեր ճյուղերի, ինչպես նաև մարզաձևերի խմբակներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կառավարություն-համայնք-գործարար համայնք արդյունավետ համագործակցության համար, որի շնորհիվ մարզում ապահովվում է ակտիվ մշակութային և մարզական կյանք: Ըստ վարչապետի՝  դրա շնորհիվ էլ այցերն ավելի են արժևորվում և  ավելի կարևոր են դառնում:   Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել, որպեսզի կառավարության աջակցությամբ կառուցվեն մարզադաշտի հանդերձարանները, իսկ կենտրոնը համալրվի անհրաժեշտ տեխնիկայով:

«Հարգելի ներկաներ, նախ շնորհակալ եմ այս մթնոլորտի և այս տրամադրության համար: Շնորհակալ եմ, որ Չորաթան գյուղում այսպես լավ  կազմակերպված է կյանքը, և երեխանները բացի դպրոցական կրթությունից,  ունեն նաև արտադպրոցական կրթության հնարավորություն, և դա շատ ողջունելի է: Սա այն է, ինչ որ մենք ուզում ենք տեսնել: Նաև մարզական, մշակութային շատ ակտիվ կյանք կա, այսօր էլ մարզադաշտը բացվեց: Առաջիկայում հույս ունենք նաև այլ մարզական ենթակառուցվածքներ կստեղծվեն, նաև համակարգչային, արհեստագործական բոլոր ուղղություններով, և դա շատ ուրախալի է: Եվ մեր արձանագրումը հետևյալն է՝ այս երեխաները, ինչպես նրանց ծնողներն այստեղ ապրում են և պետք է այստեղ ապրեն, և մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ երեխանները, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, նույնպիսի կրթության և կարիերայի հնարավորություն ունենան, ինչպես, օրինակ, ունենում են Երևանում կամ արտերկրում: Հիմա 21-րդ դարն այդ հնարավորությունը տալիս է, կարելի է  շատ մեծ հաջողությունների հասնել գիտության, մշակույթի ոլորտներում, բայց նաև ապրել  քո ծննդավայրում, քո մարզում, քո հայրենիքում: Եվ այս հնարավորության համար ես շատ շնորհակալ եմ և նաև հույս ունեմ, որ մենք այստեղ տեսնում ենք ապագա չեմպիոնների, տեսնում ենք շատ հայտնի նկարիչների, տեսնում ենք շատ հաջողակ մշակութային խմբեր: Մենք պետք է այդ կյանքի տրամաբանությունն ամեն օր, ամեն ժամ զարգացնենք»,-ասել է վարչապետը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Բերդի Հերոսների պուրակ, որտեղ մեկնարկել են բարեկարգման աշխատանքներ: Ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 44,294,000 դրամ, որից 24,361,700 դրամը՝ պետբյուջեից: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Վարչապետը ծանոթացել է նաև Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 6 մլրդ դրամ է: Ճանապարհի երկարությունը 40 կմ է, որից 25 կմ-ն Տավուշի մարզում է: Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և նախատեսված է ավարտել 2024 թ.-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 





Губернаторы России
Москва

Собянин: в Москве построят роботизированный завод по выпуску грузовиков





Москва

В Подмосковье сотрудники Росгвардии спасли пожилого мужчину, который оказался один дома и плохо себя почувствовал


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин заявил о росте инвестиций в Москву из-за импортозамещения



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Ани Лорак

«Я не понимала, что нравилась многим мальчикам». Ани Лорак вспомнила свой школьный выпускной в шоу «УТРО. ТНТ»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Медийный баскетбол, киберспорт и турнир ММА: Константин Пухов рассказал о мероприятиях Международного центра бокса (Наташа)

Академия Плющенко требует почти два миллиона со сбежавшей от них юной спортсменки

Сергей и Ангелина Минаевы из Брянска завоевали серебро Кубка «НИКА 2024»


Стефанос Циципас

«Он никогда не снимается с турниров». Циципас прокомментировал травму Джоковича



Новости Крыма на Sevpoisk.ru


Владимир Путин

Путин назвал отношения с Африкой одним из приоритетных направлений для РФ



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России