Լարվածությունը Հարավային Կովկասում պահպանվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Լարվածությունը Հարավային Կովկասում պահպանվում է՝ պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի բազմամյա հակասություններով: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Միավորված շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Նա նաև նշել է, որ Միավորված շտապը գործում է ոչ հեշտ պայմաններում, քանի որ միջազգային հարաբերությունները խորը տրանսֆորմացիաների փուլում են, փոխվում են տասնամյակների աշխարհակարգի հիմքերը: Պատրաստեց Վիկտորյա …