Սուդանում գտնվող ՀՀ 7 քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոս
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Սուդանում գտնվող ՀՀ 7 քաղաքացիները այժմ գտնվում են Կահիրեում և կժամանեն Հայաստան։
Այս մասին գրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Սուդանում իշխանության համար սաստիկ մարտեր են ընթանում երկու զինված կողմերի՝ երկրի դե ֆակտո ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուհրանի, ով ղեկավարում է երկրի զինված ուժերը և նրա տեղակալ, գեներալ Մոհամեդ Համդան Դագալոյի միջև, ով ղեկավարում է Արագ աջակցության ուժերը (Rapid Support Forces (RSF)։