1 զոհ, 2 վիրավոր, Արարատի մարզում Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. Shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 15։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և, մի քանի մետր գլորվելով, հայտնվել դաշտում։
1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։