Հայաստանում հաջողություն գրանցած գեներալին նման կերպ վերաբերվելը խարխլում է պետականության հիմքերը․ հայտարարություն
«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը դատապարտում է իշխանության կողմից 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներ իրականացնելու վարքագիծը: Ռազմական հաջողություններ գրանցած, զինվորական միջավայրում հարգանք վայելող, 44 օրյա պատերազմին իր կորպուսը կազմ պատրաստ պահած և Տավուշի սահմաններն անառիկ պահած գեներալին առնչվող քրեական վարույթը կարող էր իրականացվել նաև առանց նրան մեկուսացնելու: Պատերազմական վիճակում գտնվող …