Ոչինչ չտվող, սնամեջ շրջապտույտ, եւ հանրությունն ամեն անգամ մնում է ձեռնունայն ու իրեն խաբված է զգում․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից» -2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությանը» հանրությունը չի կարողանում հստակ ու ողջամիտ գնահատական տալ: Մինչդեռ դա շատ կարեւոր է, որովհետեւ ցայժմ հասարակությունը շարունակում է բաժանված մնալ մի քանի հակադիր մասերի՝ սեւեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, հայաստանցի-ղարաբաղցի եւ այլն: Սա է, թերեւս, փողոցածին խմբակի այս տարիների «առաքելության» հիմնական արդյունքը, մնացածը հետեւանքներն են: Ճշգրիտ գնահատման անկարողությունը մեզ թույլ չի …