Մագնուս Կարլսենը շնորհավորել է Դին Լիրենին
Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհավորել է չինացի Դին Լիրենին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ «Դու ինքդ գրեցիր քո անունը հավերժության մեջ։ Շնորհավորում եմ Դին»,- գրել է Մագնուս Կարլսենը, որը հրաժարվել էր երկրորդ անգամ չեմպիոնական մրցամարտ անցկացնել հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչու հետ։ 30-ամյա Դին Լիրենը …
The post Մագնուս Կարլսենը շնորհավորել է Դին Լիրենին appeared first on ԳԱԼԱ.
Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհավորել է չինացի Դին Լիրենին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։
«Դու ինքդ գրեցիր քո անունը հավերժության մեջ։ Շնորհավորում եմ Դին»,- գրել է Մագնուս Կարլսենը, որը հրաժարվել էր երկրորդ անգամ չեմպիոնական մրցամարտ անցկացնել հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչու հետ։
30-ամյա Դին Լիրենը հավակնորդների մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը եւ չեմպիոնական մրցամարտի թայ-բրեյքում պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։ Դին Լիրենը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած առաջին չինացին է։
The post Մագնուս Կարլսենը շնորհավորել է Դին Լիրենին appeared first on ԳԱԼԱ.