Հիվանդների տեղափոխման հետ կապված դժվարություններին գումարվել է մասնագետներ հրավիրելու անհնարինությունը
Շրջափակման պայմաններում շարունակում է ավելացող խնդիրների դեմ պայքարել Արցախի առողջապահական համակարգը: Հիվանդների տեղափոխման հետ կապված դժվարություններին գումարվել է մասնագետներ հրավիրելու անհնարինությունը: Մի շարք սարքավորումներ աշխատում են գերծանրաբեռնված, քանի որ ողջ պահանջարկը բավարարվում է միայն ներքին ռեսուրսների հաշվին: Շրջափակման 5-րդ ամսվա նախաշեմին՝ Արցախի բժիշկներն օգնության հերթական կոչն են հղում: Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն