Գնացեք այստեղից, թողեք բարձրանամ․ Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին
Հակակոռուպցիոն դատարանի դիմաց դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողները փորձեցին հարցեր ուղղել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով սակայն մերժեց պատասխանել։
Լրագրողի դիտարկմանը, որ իրեն շատ բաներում են մեղադրում, Գասպարյանը ասաց․
«Գլուխները պատին են տալիս, Ձեզ էլ մեղադրում են անկապ հարցեր տալու մեջ, թողեք ես բարձրանամ վերև, գնացեք այստեղից, թողեք ես անցնեմ»,- ասել է Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։