Արմավիրի քրեական հետախույզները մեթադոնային լուծույթներ են հայտնաբերել
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Մեծամորի առաջին թաղամասում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 38-ամյա և 46-ամյա 2 տղամարդու։ 46-ամյա մեծամորցու մոտ մեթադոնային լուծույթով տարա կար։ Մեթադոնային լուծույթով տարա է հայտնաբերվել նաև նրա մեքենայի խուզարկությամբ։ Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդուն թմրամիջոցը իրացրել էր Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի մի …
The post Արմավիրի քրեական հետախույզները մեթադոնային լուծույթներ են հայտնաբերել appeared first on ԳԱԼԱ.
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Մեծամորի առաջին թաղամասում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 38-ամյա և 46-ամյա 2 տղամարդու։ 46-ամյա մեծամորցու մոտ մեթադոնային լուծույթով տարա կար։ Մեթադոնային լուծույթով տարա է հայտնաբերվել նաև նրա մեքենայի խուզարկությամբ։ Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդուն թմրամիջոցը իրացրել էր Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի մի բնակիչ ։ Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 58-ամյա տղամարդը մայրաքաղաքի Չուխաջյան փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց ։ Արմավիրի բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և ածխացած հետքերով սրվակ։ Խուզարկվեց նաև նրա տունը. հայտնաբերվեցին թափանցիկ տարաներով մեթադոնային լուծույթներ։
58-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
The post Արմավիրի քրեական հետախույզները մեթադոնային լուծույթներ են հայտնաբերել appeared first on ԳԱԼԱ.