Եթե ուզենամ Կարմիր հրապարակում պաշտետ վաճառել, ապա կվաճառեմ. Ֆրանսիայի նախկին վարչապետ
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը (աշխատել է Նիկոլա Սարկոզիի նախագահության ժամանակ) կտրուկ պատասխան է տվել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ մեղադրանքներին, հաղորդում է TV5 Monde-ը։
«Ես իմ մասնագիտական գործունեությունը վարում եմ այնպես, ինչպես հարմար եմ գտնում, եթե ուզենամ պաշտետ վաճառել Կարմիր հրապարակում, ապա Կարմիր հրապարակում կվաճառեմ պաշտետ», - ասել է նախկին վարչապետը:
Ֆիյոնն այսօր ներկայացել է խորհրդարանական հետաքննող հանձնաժողովին՝ «Սիբուր» և «Զարուբեժնեֆտ» ընկերությունների տնօրենների խորհրդում իր աշխատանքի պատճառով։ Ստուգումը նախաձեռնել է Մարին Լը Պենի «Ազգային միություն»-ը, որը Ֆիյոնին մեղադրել է «օտարերկրյա պետությունների կողմից քաղաքական, տնտեսական և ֆինանսական միջամտությանը մասնակից լինելու համար՝ Ֆրանսիայում հասարակական կարծիքի, կառավարիչների կամ քաղաքական կուսակցությունների վրա ազդելու կամ դրանք վարկաբեկելու նպատակով»:
Ֆրանսիայի Նախարարների կաբինետի նախկին ղեկավարը 2022 թվականին լքել է իր պաշտոնները ռուսական ընկերություններում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ «Զարուբեժնեֆտ»-ում նա աշխատել է որպես տնօրենների խորհրդի անդամ, իսկ «Սիբուր»-ում՝ որպես անկախ տնօրեն։