103news.com
World News in Armenian
Май
2023

Մենք առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ, որ մեզ հանկարծ չասեն դավաճան եք, բայց իրականում մեր երկրի պետական ու ազգային շահերը դավաճանում ենք․ Նիկոլ Փաշինյան

0

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին այն մասին, թե ինչ գին է վճարում Հայաստանը տարածաշրջանային ապաշրջափակման համար՝ հաշվի առնելով, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը դարձավ Հայաստանի համար Թուրքիայի կողմից իր օդային սահմանը փակելու պատճառ։

«Առաջարկում եմ այս հարցին ի պատասխան՝ լինենք ոչ թե հարցուպատասխանի ռեժիմում, այլ իրար հետ մտածելու ռեժիմում։ Ես ուզում եմ կրկին վերադառնալ հայրենասիրության մեր մոդելին․ մի կողմից ասում ենք՝ տեղը նեղ է ու չենք կարողանում ապրանքներ արտահանել ու այնպես չէ, որ տարբեր ուղղություններով գնալ-գալով մեզ վրա արձանները չեն ազդում։ Օրինակ մենք առերեսվո՞ւմ ենք նրա հետ, թե ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն ինչ ազդեցություն է ունեցել»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ այսօր Հայաստանը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ։

«Այդ ռազմավարական ընտրությունը հնարավոր չէ առանց սոցիալ -հոգեբանական ոլորտում առերեսվելու ու ռեֆլեքսիայի ենթարկվելու։ Ասում եք՝ «Նեմեսիս»-ի արձանն ուշացած էր, իսկ հարց եմ տալիս, եթե ՀՀ-ում նման արձան չլինի, ինչը կտուժեր ու ինչ կշահեինք մենք։ Ինչո՞ւ է այդ արձանը տեղադրվել, մի պարզ պատճառով․ երբ այդ թեման գնացել է սեղանից սեղան, բոլորը մտածել են, որ այդ նախաձեռնությունը եղել է 2020թ-ի դեկտեմբերից 2021թ-ի ապրիլի շրջանում ու բոլորը մտածել են, եթե այս դավաճանության տրամաբանության մեջ, եթե չհամաձայնվեք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք։ Մենք բոլորս առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ, այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն դավաճան եք, բայց մենք իրականում մեր երկրի պետական ու ազգային շահերը դավաճանում ենք, կարևորը ալիբի ունենաք, որ դավաճանություն չենք արել»,- ասաց Փաշինյանը։

Թադևոս Ավետիսյանի այն դիտարկմանը, որ ՀՀ-ի հարևանը Շվեդիան կամ Ֆինլանդիան չեն, հետևաբար դժվար է լինելու տարածաշրջանում զարգացման օրակարգ զարգացնել՝ զիջելու տրամաբանությամբ, Փաշինյանն ընդգծեց․

«Ի դեպ մեզ առաջարկել են սկանդինավյան երկրների մոդելով լուծել մեր տարածաշրջանային հարցերը, ասել ենք չէ։ Գալով արձանների թեմային հիշեցի, որ մենք արքաների արձաններ չունենք, անգամ փողոցներ չունենք։ Մենք մեր աշակերտներին սովորեցնում ենք, որ հայոց գրերեը ստեղծել են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, բայց այն, որ Վռամպշապուհ արքան նրանց կանչեց իր մոտ ու պետության անունից խնդիր դրեց, մի քիչ կողք է դրվել, ինչո՞ւ։ Ժամանակին Ամիրյան փողոցը, երբ փորձում էին անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով, կենտրոնի բնակիչներն ասացին՝ չհասկացանք, այդ ի՞նչ անուն է, Վռամշապուհը ո՞րն է»։

Փաշինյանի խոսքով՝ առանց տնտեսության զարգացման ոչինչ հնարավոր չէ։

«Երկրները պետական շահ ասելով՝ առաջին հերթին տնտեսական շահը նկատի ունեն։ ՀՀ-ն երբեք կամ հիմնականում չի առաջնորդվել տնտեսական շահով։ Ու, այո՛, մենք էմոցիոնալ ժողովուրդ ենք, բայց ժամանակն է, որ վերածվենք պետական ժողովրդի։ Ես որևէ կասկած չունեմ, որ մենք ազգ ենք ու լինելու ենք, բայց հարց է մենք ժողովուրդ կլինե՞նք , թե չէ, որովհետև ժողովուրդը պետականաստեղծ սուբյեկտ է, ազգը ազգ է,որ գոյություն ունի՝ անկախ ամեն ինչից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Реклама на радио точно достигает своей аудитории


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт «Бах при свечах»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Фомичев отправил в нокаут Морроу в поединке «Бойцовского клуба РЕН ТВ»

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе


ATP

Россиянин Качмазов победил 72-ю ракетку мира Ковачевича в первом круге турнира ATP в Чэнду



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Росгвардия обеспечила правопорядок на футбольном матче «ЦСКА» - «Краснодар» в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России