«Ադրբեջանի դիմադրության շարժման» առաջնորդն արձագանքել է ձերբակալման մասին տարածվող լուրերին
«Ադրբեջանի դիմադրության շարժման» (նաև «Հոսեյնականներ» կամ «Հոսեյնչիներ») առաջնորդ Թոհիդ Իբրահիմբեյլին հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով, որ շարժման հասցեին Ադրբեջանի մի շարք մեղադրանքների ուսումնասիրության համար «մի քանի օր Իրանի ուժային կառույցների հյուրն էին»: Իբրահիմբեյլին ընդգծել է, որ Բաքվի իշխանությունների կողմից հնչող մեղադրանքները բազմաթիվ են: «Դիմադրության շարժումը նրանց համար մղձավանջ է դարձել: Ընկերները եկան, մեզ հյուրընկալեցին, մի …
The post «Ադրբեջանի դիմադրության շարժման» առաջնորդն արձագանքել է ձերբակալման մասին տարածվող լուրերին appeared first on ԳԱԼԱ.
«Ադրբեջանի դիմադրության շարժման» (նաև «Հոսեյնականներ» կամ «Հոսեյնչիներ») առաջնորդ Թոհիդ Իբրահիմբեյլին հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով, որ շարժման հասցեին Ադրբեջանի մի շարք մեղադրանքների ուսումնասիրության համար «մի քանի օր Իրանի ուժային կառույցների հյուրն էին»:
Իբրահիմբեյլին ընդգծել է, որ Բաքվի իշխանությունների կողմից հնչող մեղադրանքները բազմաթիվ են:
«Դիմադրության շարժումը նրանց համար մղձավանջ է դարձել: Ընկերները եկան, մեզ հյուրընկալեցին, մի քանի օր նրանց տրամադրության տակ էինք, որ այս հարցերը քննարկենք: 11 օր անց արդեն ձեր տրամադրության տակ ենք: Այս ընթացքում «Հոսեյնականների» լրատվամիջոցները շարունակել են գործել»,- Twitter-ում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է շարժման առաջնորդը:
Իբրահիմբեյլին հույս է հայտնել, որ «սիոնիստական ռեժիմը» կվերանա և Ադրբեջանն ի վերջո իսլամական ումմայի գիրկը կվերադառնա:
Վերջերս ադրբեջանական մամուլում ակտիվորեն լուրեր էին տարածվում, թե Իրանում ապաստան գտած «Ադրբեջանի դիմադրության շարժման» առաջնորդը և այլ մասնակիցներ ձերբակալվել են: Բաքուն պարբերաբար Թեհրանից պահանջել է իրեն հանձնել շարժման անդամներին, սակայն մերժում է ստացել: Իր հերթին IRNA լրատվական գործակալությունը ևս նշել էր, որ «Հոսեյնական» շարժման ոչ մի անդամ էլ չի ձերբակալվել:
The post «Ադրբեջանի դիմադրության շարժման» առաջնորդն արձագանքել է ձերբակալման մասին տարածվող լուրերին appeared first on ԳԱԼԱ.