Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոն է գնացել իմ քաղաքական որոշմամբ․ Փաշինյան
Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոն է գնացել իմ քաղաքական որոշմամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
«Հակոբ Արշակյանը երեկ ասում էր, որ Ալեն Սիմոնյանի որոշմամբ է Ռուբեն Ռուբինյանը գնացել։ Ի վերջո Ռուբեն Ռուբինյանն ո՞ւմ որոշմամբ է գնացել Վաշինգտոն», - հարցրեց ընդդիմադիր պատգամավորը, ինչին Փաշինյանն արձագանքեց․
«Ռուբեն Ռուբինյանը գնացել է իմ քաղաքական որոշմամբ։ Դե յուրե որոշումն ինչպես է ձևակերպվել՝ ես մանրամասներին չեմ տիրապետում»։
Ի պատասխան ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշեց, որ Ռուբինյանի՝ բանակցություններին մասնակցելու որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։