Վաշինգտոնում կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը. քննարկվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։