Մեսսին Սաուդյան Արաբիայում կարող է 400 միլիոն դոլար վաստակել մեկ մրցաշրջանում
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայի ակումբում մեկ մրցաշրջանում կարող է վաստակել 400 միլիոն դոլար, հայտնում է Sports.Yahoo-ն՝ հղում անելով The Telegraph-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններ են տարվում Մեսսիին ազատ գործակալի կարգավիճակով Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը տեղափոխելու շուրջ։ Բանակցություններին մասնակցում են Մեսսիի հայրը՝ Խորխեն, և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գործադիր տնօրեն Հարի Կուկը։ Նշվում է, …
The post Մեսսին Սաուդյան Արաբիայում կարող է 400 միլիոն դոլար վաստակել մեկ մրցաշրջանում appeared first on ԳԱԼԱ.
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայի ակումբում մեկ մրցաշրջանում կարող է վաստակել 400 միլիոն դոլար, հայտնում է Sports.Yahoo-ն՝ հղում անելով The Telegraph-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններ են տարվում Մեսսիին ազատ գործակալի կարգավիճակով Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը տեղափոխելու շուրջ։ Բանակցություններին մասնակցում են Մեսսիի հայրը՝ Խորխեն, և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գործադիր տնօրեն Հարի Կուկը։
Նշվում է, որ այս պայմանագիրը կարող է ռեկորդային դառնալ ֆուտբոլի պատմության մեջ։ Հարձակվողը կարող է միանալ «Ալ-Հիլալին»՝ «Ալ-Նասրի» գլխավոր մրցակցին, որի կազմում խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ֆրանսիական ակումբը։ Արգենտինացի հարձակվողը ֆրանսիական ակումբում է հանդես գալիս 2021 թվականից, որտեղ տեղափոխվել է «Բարսելոնայից»։
The post Մեսսին Սաուդյան Արաբիայում կարող է 400 միլիոն դոլար վաստակել մեկ մրցաշրջանում appeared first on ԳԱԼԱ.