Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2023

Եթե արվեստ, ուրեմն առաջինը Գյումրի. հանդիսատես, որը երբեք չի կեղծում

0

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում անցկացվում է թատերական միջազգային փառատոն, որի շրջանակներում քաղաքը հյուրընկալելու է 22 թատերախմբերի՝ ոչ միայն Հայաստանից, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից: «Այս փառատոնը թատերական իրադարձություն է քաղաքի համար: 18 օր շարունակ Գյումրիում կլինեն տարբեր թատրոններ՝ Հայաստանի տարբեր ծայրերից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և …

The post Եթե արվեստ, ուրեմն առաջինը Գյումրի. հանդիսատես, որը երբեք չի կեղծում appeared first on ԳԱԼԱ.

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում անցկացվում է թատերական միջազգային փառատոն, որի շրջանակներում քաղաքը հյուրընկալելու է 22 թատերախմբերի՝ ոչ միայն Հայաստանից, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից:

«Այս փառատոնը թատերական իրադարձություն է քաղաքի համար: 18 օր շարունակ Գյումրիում կլինեն տարբեր թատրոններ՝ Հայաստանի տարբեր ծայրերից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ ընդգծելով. «Մենք առիթ ունեցանք դիտելու նաև Սանկտ Պետերբուրգի թատրոնի ներկայացումը, կհյուրընկալենք նաև Թբիլիսիի թատրոնին: Եթե արվեստ, ուրեմն առաջինը Գյումրի: Բավականին մեծ պատասխանատվություն է՝ վերցնել միջազգային փառատոն անել՝ չգիտենալով հանդերձ՝ հանդիսատես կգա, թե ոչ: Այսինքն, փառատոնի կազմակերպիչները գիտակցել են ու վստահ են եղել, որ քաղաքի հանդիսատեսն իրենց հուսախաբ չի անի, և այդ հանգամանքի ապացույցը լեփ-լեցուն դահլիճներն են»:

Գյումրիի դրամատիկ թատրոնը միջազգային թատերաբեմ է դարձել: Այս օրերին աճեմյանցիներն էլ իրենց մտահղացումն են կյանքի կոչել. հյուրախաղերով լինելու են Հայաստանի տարբեր մարզերում: Լեփ-լեցուն դահլիճներում են անցել գյումրեցիների ներկայացումները Վանաձորում, Ստեփանավանում, Արթիկում: Ներկայացումներով հանդես են գալու նաև Արտաշատում, Հրազդանում, Գավառում, Գորիսում, Կապանում, Երևանում:

«Գյումրու թատրոնում ամիսը 16-18 ներկայացում են խաղում լեփ-լեցուն դահլիճներում: Վերջին տարիներին թատրոնը նույնիսկ հյուրախաղերով շատ հանդես չի գալիս Երեւանում, այլ մայրաքաղաքից են ավելի հաճախ գալիս՝ ներկայացումներ դիտելու: Ու շատ լավ է, երբ գալիս են Գյումրի, շրջում քաղաքով, գնում թանգարաններ ու հաճախում թատրոն, այսինքն՝ թատրոնն այսօր հանդիսատեսի խնդիր չունի: Սա շատ կարևոր է մեզ համար»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանն ու ավելացնում. «Մեր քաղաքում ժամանակավոր բնակություն են հաստատել ռուսները: Փառատոնը հնարավորություն տվեց նրանց ևս մասնակցել: Խաղացանկում նաև ռուսալեզու ներկայացումներ ունենք: Շատ ուրախացանք, որ Սանկտ Պետերբուրգի թատրոնի ներկայացմանը դահլիճը լեփ-լեցուն էր ռուսներով: Սա նաև շատ կարևոր էր իրենց համար, որ չկտրվեն իրենց մշակույթից: Ապրելով այլ երկրում՝ հասկանան, որ կա՛ այստեղ մշակույթ, և նաև իրենց երկրի ներկայացուցիչներն են գալիս»:

Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ եղել են եվրոպական թատրոններ, որոնք ևս ցանկություն են ունեցել մասնակցել Գյումրիի միջազգային թատերական փառատոնին, բայց հրաժարվել են մեր թատրոնի տեխնիկական հնարավորությունների պատճառով: Դրանք զիջում են եվրոպականին իրենց որակով: Ձայնային, բեմական լայն հնարավորություններով թատրոններ կան Երևանում, բայց ոչ Գյումրիում:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը ԳԱԼԱ-ին հայտնեց, որ ինքը միշտ դեմ է եղել, որ այլ հարցերում առանձնացրել են Գյումրին, Վանաձորը, Երևանը: Բայց Գյումրին որպես մշակութային, նաև սպորտային քաղաք, ըստ նրա, ի սկզբանե առանձնացված է եղել իր հանդիսատեսով ու ժողովրդով:

«Անկախ փառատոնից՝ ուզում ենք Գյումրիի դրամատիկականի հետ ներկայացումների փոխանակումներ հաճախակի անել: Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը ավելի քան 1 տարի Գյումրիում չէր եղել: Ասեմ, որ Գյումրու հանդիսատեսը երբեք չի փոխվում, մշակույթի, արվեստի նվիրյալներ են»,- ասում է Կարո Շահբազյանն ու ավելացնում. «Որ Գյումրիում հանդես ես գալիս, հանդիսատեսի ռեակցիայից հասկանում ես՝ ներկայացումը ստացվե՞լ է, թե՞ ոչ: Գյումրեցի հանդիսատեսը չի կեղծում, չի ստում, ինչը չհավանի, ընդհուպ կարող է դահլիճից ռեակցիա տա, ոչ թե վատ իմաստով եմ ասում, հումորով մի ռեպլիկ կամ մի բան բաց կթողնի, դու անմիջապես կհասկանաս»:

Դերասան Արթուր Կարապետյանը մի քանի թատրոնում է աշխատում, ասում է՝ Գյումրիի թատրոնն իր թուլությունն է: Փառատոնի շրջանակներում Գյումրիում խաղալու է Երևանի երաժշտական կոմեդիայի, պատանի հանդիսատեսի և Կապանի թատրոնի ներկայացումներում:

«Գյումրիի հանդիսատեսը լակմուսի թղթի, ինդիկատորի նման է, եթե քեզ ընդունում է, ապա ծափահարում է, եթե չի ընդունում, չի ծափահարում: Իմ բախտը միշտ բերել է, Գյումրիի հանդիսատեսը իմ սրտի մեջ է, շատ եմ սիրում իսկապես»,- ասում է դերասանն ու ավելացնում. «Առանց մշակույթի, առանց մշակութային կյանքի քաղաքը մեռնում է, երկիրը մեռնում է, մարդկությունը վերանում է: Շատ եմ ուզում, որ սա դառնա մշտական, ամենամյա փառատոն, և մենք՝ հայաստանյան թատրոններս, բծախնդրությամբ նախապատրաստվենք այս փառատոնին մասնակցելու համար»:

Հերթական ներկայացումը պարոնյանցիների բեմադրած «Մորգանի խնամին» էր, որը նույնպես լեփ-լեցուն դահլիճում ցուցադրվեց: Հանդիսատեսը հիացած էր: Շատերը ԳԱԼԱ-ին հայտնեցին, որ փառատոնի ընթացքում մի քանի ներկայացում արդեն դիտել են:

Լիլիա Գայամյանին և նրա ազգականուհուն Գյումրիի թատրոն հրավիրել էին: Կանայք ԳԱԼԱ-ին հայտնեցին, որ շատ են սիրում ներկայացում դիտել: Նրանք Արցախից են: Կանանցից մեկը Գյումրի էր եկել վիրահատության: Անհանգիստ է, թե ինչպես է վերադառնալու շրջափակված Արցախ. այնտեղ հարազատներին է թողել: Նա Շուշիից է, 44-օրյա պատերազմից հետո է Գյումրի եկել՝ դստեր, փեսայի ու թոռների հետ:

«Գյումրիում վարձով ենք ապրում, արդեն հարմարվել ենք, ծանոթներ, ընկերներ ենք ձեռք բերել: Մեր ամբողջ գույքն ու ունեցվածքը թողել ենք Շուշիում: 1994 թվականից Շուշիում եմ ապրել, դեռ ոչ մեկին բնակարանի վկայագիր չեն տվել, միայն զոհվածների ընտանիքներին»,- ասում է Լիլիան ու նշում. «Ես այստեղ թոշակ եմ ստանում: Աշխատավարձերը պահպանվում են, փեսաս Ստեփանակերտի թատրոնում է աշխատում»:

«Առաջ գնում էի թատրոն, հիմա չէ, շատ եմ ուզեցել գալ Գյումրիի թատրոն: Հիմա Գյումրիում եմ, դեռ կհասցնեմ էլի ներկայացումներ դիտել: Այստեղ կարի արտադրամասում եմ աշխատում, հարսս էլ վարսահարդար է: Մարտունիում եմ ապրել, հետո 1977 թվականին ամուսնացել ու Թուրքմենիա եմ տեղափոխվել: Աշխաբադում եմ ապրել, իսկ 1994 թվականին ընտանիքով Շուշի էինք տեղափոխվել»:

Արտավազդ Մելքոնյանը նույնպես փառատոնը շատ է կարևորում Գյումրիի համար, ասում է՝ ավելի շատ եկողներ կունենանք, որովհետև մեր քաղաքը արվեստի քաղաք է:

Հանդիսատեսը գոհ ու դրական լիցքեր ստացած դուրս եկավ դահլիճից՝ սպասումով, որ նմանատիպ միջոցառումները հաճախակի կլինեն, որոնք թույլ կտան մարդկանց ավելի մոտ կանգնել արվեստին, որից շատ ենք հեռացել:

Կարինե Կազարովա

The post Եթե արվեստ, ուրեմն առաջինը Գյումրի. հանդիսատես, որը երբեք չի կեղծում appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов





Москва

Доходность частных домов в Амурской области выше, чем по России


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Evanescence

Сооснователь Evanescence гитарист Бен Муди выпустил ремикс их трека Haunted




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Школьник из Ставрополя пробился в финал международного турнира по шахматам

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе

Роман Костомаров поучаствовал в боксерской тренировке в Москве


Екатерина Александрова

Теннисистка Екатерина Александрова вышла в полуфинал турнира в Хертогенбосе



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

Автопробег в честь Дня России прошел в Ленинском округе



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России