Հաջորդ շաբաթ կմեկնեմ Մոսկվա․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա։
«Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Մոսկվա»,- ասել է նա մայիսի 4-ին Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման շրջանակում:
Փաշինյան ընդգծել է, որ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը դեռ պետք է քննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ «Սակայն մենք դա չենք տեսնում։ Պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեին, ինչը չեղավ։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ»,- ասել է նա։