Այգեպատ գյուղի փայտե տնակում հրդեհից տուժածներ չկան
Մայիսի 5-ին, ժամը 14։55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեպատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեպատ գյուղի Շիրազի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող փայտե տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 18:25-ին: Այրվել է տնակը՝ գույքով (մոտ 100 քմ)»,- հայտնել է ՆԳՆ ՓԾ-ն: