«Ախմատի» ստորաբաժանումները պատրաստ են դեպի Արտյոմովսկ (Բախմուտ) առաջխաղացմանը․ Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ «Ախմատի» հատուկ նշանակության ստորաբաժանումները պատրաստ են առաջ շարժվել դեպի Արտյոմովսկ (Բախմուտ)։
«Ես արդեն ստորագրել եմ համապատասխան նամակ՝ ուղղված Գերագույն գլխավոր հրամանատարին քաղաքը վերադարձնելու և այն ՆԱՏՕ-ից և ուկրաինացի սատանիստներից մաքրելու իմ պատրաստակամության մասին: Զինվորները մարտական պատրաստության մեջ են, մենք միայն հրամանի ենք սպասում։ Մի քանի ստորաբաժանումներ արդեն մեկնել են ռազմական պաշտպանություն իրականացնելու», - գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Չեչնիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արտյոմովսկը շուտով կազատագրվի։