Որքան ամուր ու անկոտրում է արցախցին, որ անգամ այս դժվարին իրավիճակում կարևորում է գիտելիքը․ Ռուբեն Վարդանյան
Ստեփանակերտում մայիսի 6-ին մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ ծրագիրը, որը նախատեսված է Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտների ղեկավարների և մասնագետների համար: Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության հետ համագործակցաբար: Երկօրյա դասընթացը հիմնականում վերաբերելու է ռազմավարական առաջնորդությանը, ժամանակակից աշխարհում առաջնորդների դերին, վստահությանը, կառավարման և առաջնորդության հարցերին: Մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրել ինչպես …