Սահմանամերձ Դեղձավանում տեղական ձիթապտղից չռաֆինացված ձիթապտղի յուղ կարտադրեն, Ծաղկաշատում կգործի մեղվապահության շրջիկ ծառայություն․ տեղական ակտիվ խմբերը՝ համայնքներում
0
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում ստեղծվել են տեղական հինգ ակտիվ խմբեր՝ հիմնվելով տարածքային ներառական զարգացման սկզբունքի և տեղական հանրային ու մասնավոր հատվածի, քաղհասարակության ներկայացուցիչների գործընկերության վրա։