Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայկական համալսարանի շուրջ 150 շրջանավարտների և ուսանողների
Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական համալսարանի շուրջ 150 շրջանավարտների և ուսանողների։ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ կողմից իրականացվող Հայկական համալսարան ծրագրի համահիմնադիր, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց կրթական կառույցի նպատակները, իրականացվող ծրագրերը և արձանագրված հաջողությունները։ Պրն․Գեղամյանն ընդգծեց նաև, որ կրթությունից զատ …