«Մանչեսթեր Սիթին» կջախջախի «Ռեալ Մադրիդին». Ռունի
«Մանչեսթեր Սիթին» ոչ միայն կհաղթի «Ռեալ Մադրիդին», այլև նրանք կջախջախեն նրանց։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» և «Էվերթոն» ակումբների նախկին հարձակվող Ուեյն Ռունիի խոսքերն է մեջբերում The Times-ը։
«Դուք երբեք չեք կարող դուրս գրել Մադրիդի պես փորձ ու պատմություն ունեցող հավաքականին, բայց ես փող չէի դնի նրանց վրա: Ես հավատում եմ, որ սա Սիթիի տարին է», - հավելել է նա:
Խոսելով «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին՝ Ռունին նշել է, որ «Լոս Բլանկոներում» նորվեգացի հարձակվողին կանգնեցելու ունակ մեկը չկա։
«Ինչպե՞ս է Մադրիդը կանգնեցնում Հոլանդին: Դե, ի դեմս Անտոնիո Ռյուդիգերի՝ նրանք (ՄՍ-ն - Tert.am) ունեն հիանալի մրցակից, որը որպես պաշտպան սիրում է մենամարտեր: Չնայած դրան, ես չեմ կարծում, որ Գերմանիայի պաշտպանը կարող է գլուխ հանել Հոլանդից»,- ասել է ամերիկյան MLS առաջնության «Դի Սի Յունայթեդի» նախկին հաձակվողն ու գործող գլխավոր մարզիչը:
Ռունին նաև կարծում է, որ «Սիթին» ավելի վսեմ կլինի, քան 2008 թվականի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը, որը հաղթել է Անգլիայի առաջնությունն ու Չեմպիոնների լիգան 2007-08 մրցաշրջանում:
«Եթե «ՄանՍիթին» հաղթում է ՈՒՉԼ-ն ու տիտղոսը, կարծում եմ, դուք նրանց պետք է դնեք 1999 թվականի «Յունայթեդի» կողքին: 2008-ի մեր թիմը հիանալի էր, բայց «Սիթին» ավելին է անում, քան մենք»,- ասել է 37-ամյա անգլիացի լեգենդը:
Մայիսի 9-ին, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» իր հարկի տակ՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, կխաղա Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։
«Լոս Բլանկոները» կանցկացնեն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի իրենց 11-րդ կիսաեզրափակիչը վերջին 13 տարվա ընթացքում:
Երկու ակումբները հանդիպել էին անցյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ժամանակ։ Այդ ժամանակ մադրիդյան ակումբը հաղթանակ էր տարել 0-1 հաշվով պարտվելիս։ Ռոդրիգոն 2 րոպեի ընթացքում 2 գոլ էր խփել՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ, որտեղ Բենզեման 5-րդ րոպեին հաղթական գոլն էր խփել։