Զենիթը 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի առաջնության հաղթող
Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբը՝ մարզիչ Սերգեյ Սեմակի գլխավորությամբ, 5-րդ անգամ անընդմեջ նվաճեց երկրի առաջնության՝ Ռուսաստանի պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Սա Սեմակի չեմպիոնության 5-րդ տիտղոսն է։
Ակումբը 26-րդ տուրում սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց 4-րդ տեղում ընթացող «Սպարտակին» ու վաղաժամ հռչակվեց չեմպիոն։
Ակումբին անհրաժեշտ էր 64 միավոր ժամանակից շուտ չեմպիոն հռչակվելու համար։ Աղյուսակի 2-րդ տեղում է Մոսկվայի «ԲԿՄԱ», որն ունի 51 միավոր, 3-րդ տեղում է «Ռոստովը»՝ 50 միավորով, իսկ 4-րդ տեղով ընթացող Մոսկվայի «Սպարտակն» ունի 49 միավոր։
«Զենիթը» 26 խաղում ունի 20 հաղթանակ, 4 ոչ ոքի, 2 պարտություն։ Խփել է 68, բաց թողել՝ 15 գնդակ։
Առաջնության ավարտին մնում է 4 տուր։