Հայաստանի ֆուտզալի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերի «Պալման» դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող
Իսպանական «Պալմա» ֆուտզալի ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը, դարձել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի հաղթող։
Մրցաշարի եզրափակիչ խաղում «Պալման» խաղում էր Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, լրացուցիչ ժամանակում մրցակիցները չպարզեցին հաղթողին, ուստի գավաթակիրը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ էին «Պալմայի» ֆուտբոլիստները՝ 5:3:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Մյուլլերն իր թիմի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում հետ մղոց հարվածներից մեկը։
«Պալման» հաղթեց մրցաշարը ՉԼ-ում իր դեբյուտային մրցաշրջանում։ Պորտուգալական ակումբը պարտվեց յոթ եզրափակիչներից հինգերորդում և երկրորդ անգամ անընդմեջ: